Թքող կանայք, ու թուքը լիզող արդարացումներ
Իսկապես մեր իրականությունը թքող իրականություն է, որտեղ վերջնական պատասխանում չկա ոչ մի ադեկվատ մոտեցում։ Մեկը կասի` լավ է արել, մյուսը` վատ, ու այդպես էլ չենք հասկանա, թե սա ինչ իրականություն է, որտեղ անուն տալն անգամ նողկալի է։ Գրում եմ ու ապշում։ Լավ, ինչպես կարելի է ապրել թքող կանանց մեջ, ամբարիշտ մարդկանց կողքին, որոնք թուքը կարող են կուլ տալ, լիզել, բայց հանկարծ ճշմարտության աչքերին նայելուց չկարկամել։ Բայց քանի որ ամեն ինչ խառնվել է իրար, ասեմ` թքող կանայք հոգեվիճակ է, եւ ոչ թե տեսակ։ Տեսակը ժամանակի հետ կարող է բարելավել, հոգեվիճակը` երբեք։ Ու նայած թե ինչ մանկություն ես ապրել։ Ու եթե փոքր ժամանակ քո վրա մենակ թքել են, դու տարիքն առնելուն պես շարունակելու ես մուռ հանել ու թքել։ Դե տան դաստիարակության մասին ոչինչ չասեմ։ Մեր աչքի առաջ է պտուղը։
Այսպես էլ մենք ընտրում ենք առհասարակ, մոռանալով, որ ընտրությունը հետեւանք է։
Արթուր Հայրապետյան