Տրոյական ձիու քուռակներն ու արյունաքամ երկրի արգանդը չորանում է

Արթուր Հայրապետյան Հուլիս 20, 2021

 

Տրոյական ձիու քուռակներն ու արյունաքամ երկրի արգանդը չորանում է. 

Տրոյական ձիու քուռակները ասում են, թե միշտ էլ կրակոցներ են եղել Երասխում, ինչո՞ւ եք խառնվել իրար։

Ըստ հավաքական նիկոլականության միշտ էլ մեր ինքնիշխան պետական սահմաններում թշանամին եկել ու ամրապնդել է իր դիրքերը։ Տխեղծ, անողնաշար, ազգակործան ղեկավար եք ընտրել, ասում ենք, որ ընտրել եք, բայց մեր հայրենիքը նիկոլականության արդյուքնում չպետք է կործանվի վերջնական։ 

Աջ ու ձախ (զզվեցնելու աստիճան) լսում ենք՝ իրավիճակ է փոխվել։ Լավ, ապագառկեք, ասենք փոխվել է, բայց դուք որտեղից հասկանաք, որ կարեւորն իրավիճակին տիրապետելն է։ Ու քանի որ նիկոլականությունը հաղթող է, որովհետեւ տգետները միշտ հաղթում են իրենց տգիտության հաշվին, թշնամին մեզնից լավ գիտի մեր հավաքական տգիտության ջատագովներին, նաեւ լավ գիտի փողի զորությունը, որ անգամ դիվանագիտության միջոցով չի հաղթելու։ Այնպես որ մի նեղվեք, որ ձեզ ու ձեր ընտրածի պատճառով թշնամինները իրենց գործն են անում, որովհետեւ ներքին ու արտաքին թշնամու մեջ կա հստակ պայմանավորվածություն, որը պատերազմի միջոցով կարողանալու են շեղել շատերի ուշադրությունն ու հասնելու են իրենց բաղձալի երազանքին։ Ինչպես որ եղավ Արցախի դեպքում։ Այստեղ նիկոլականության համար միեւնույն է, թե ինչ կստանանք, ասենք` Հայաստանի սիրիացումը եւ պետությունից տարածքի վերածվելը, կարեւորը նրանց համար ոռոգման ջուր չլինելու դեպքում փողոց փակելն ամենաառաջնայինն է։

Այնուամենայնիվ երկիրը կանգուն պահելու առաքելություն ունենք, ինչ էլ, որ եղել է, ժամանակի անիմաստ վատնում է։ Չպետք է ձուլվենք ու վերջանանք, դա ոչ ոքի` գիտակից- անգիտակից չի փրկելու։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել