Թշնամին հաղթանակ է տոնում, իսկ մենք իրար միս ենք ծամում. Ամոթի օր

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 10, 2020

Թշնամին հաղթանակ է տոնում, իսկ մենք իրար միս ենք ծամում։ Ամոթի օր....

Ու կրկին արխային ընկած, թքած ունենք, թե ինչ է ասում թշնամին, ինչպես որ միշտ ենք թքած ունեցել, բայց գրավել ենք հատուկ նշանակության դիրք` ֆեյսբուքում, որ մենք հաղթող ենք։ Ֆեյսբուքյան տարածում գեներալներ ենք տվել։ Ու մեր հաղթանակը համացանցի միջոցով փոխանցել ենք միմյանց, մինչդեռ ոչ դարձի ենք գալիս, ոչ էլ հույս կա դարձի գալու։

Նվաստացուցիչ է, երբ թշնամին ասում է. «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, իսկ ահա նայեք, տեսեք, որ ամբողջ աշխարհը տեսնում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է»։

Ինչքան էլ, որ ցավոտ է, բայց մենք շարունակում ենք պարտություն կրել։ Ներսից ենք փչացած։

 

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել