Թշնամին Ջերմուկի մատույցներ հասել է ոչ թե ամբողջ ճակատով, այլ՝ միայն մեկ խմբով, որը կտրված է հիմնական ստորաբաժանումից

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 16, 2022

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր ասել է, որ հակառակորդը Ջերմուկի մատույցներ հասել է ոչ թե ամբողջ ճակատով, այլ՝ միայն մեկ խմբով, որը կտրված է հիմնական ստորաբաժանումից։

 

ԳՇ պետ. Ադրբեջանը Հայաստանի տարածք է մխրճվել մինչեւ 7,5 կմ խորությամբ։ 

«Խումբը շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից։ Մարտավարական իրադրությունը կայուն է եւ մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը կհեռանա։ Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, այժմ էլ չկա, նրանք չեն կարողանում ջուր եւ սնունդ բերել, եւ կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի, կմիանա հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից գտնվում են առավել մեծ խորությունների վրա»,- ասել է գեներալը։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024