Թշնամին կրակում է Գեղարքունիքի գյուղերի վրա. զոհեր ունենք, ու մենք մեր անհոգ դարդին

Արթուր Հայրապետյան Օգոստոս 16, 2021

Սիրտս պայթում է.. զոհված տղաների ծնված թվերն եմ նայում ու չգիտեմ, ինչ անեմ.. 2002 թ.-ի ծնված......

Թշնամին կրակում է Գեղարքունիքի գյուղերի վրա։ Լավ, էս անտերության` աղետի վերջը չի՞ գալու։ Դուք անստվածներ ձեզ ինչի՞ց են շաղախել ու գցել մեր ջանը։ Դուք ինչացու ե՞ք, եթե չեք կարողանում մեր մատղաշ տղերքի անվտանգ ծառայությունն իրենց երկրում ապահովել։ Մարդիկ իրենց եղածը վաճառում են ու գնում երկրից, դուք էս ի՞նչ արեցիք մեր տուն ու տեղի հետ։ Գլխավոր գելխեղդ ազգադավի կեսը օրեր առաջ ձոներգ էր նվիրել իր ընթերցողներին։ Ապագառկեքը ժխշվում էին գրածի տակ ու չէին հանգստանում։ Երկիր, որ մի կնիկ իր ամբիցիաներով ղեկավարի ի՞նչ ասես։ Մեհրիբանին խոստացած թեյն ու մուղամի վայելելուն ե՞ք սպասում Երեւանում.... 

Մի ամբողջ սերնդի թաղեցիք ու բետոնապատեցիք, ու ամեն օր երկիրը ցնցումների մեջ, դուք ո՞նց եք կարողանում քնել, ո՞նց եք կարողանում մի բան ծամել։ Դուք մեր տղերքի ծառայությունը տեսե՞լ եք, տեսե՞լ եք, թե ինչ պայմաններում են ծառայում։ Ասա, ի՞նչ ես ասում, ի՞նչ ես գրում, անաստվածների համար սրբություն, երեխա, հող, հայրենիք կա՞.. էն դեպքում, որ էս հողի համար մի լավ բան արած չկան, սրտներին դարդ պիտի լինի..`չէ, չի լինելու։ Ամբողջ կյանքում սրան-նրան նախանձած, կյանքում ոչնչի չհասածների ձեռքը երկիր է ընկել` գլուխ են գովում, որ երկրի գլուխն են ուտում։ Ու մենք այսպես անթասիբ ու ապուշ կտրած` լալկվել ենք ու մաշվում ենք, մինչեւ կմեռնենք, բայց մեր երեխաներն են ափսոս, որ մեր հետ մեռնում են, որովհետեւ երկիրը հանձնել ենք մի ոջիլի, որը մեր արյունը ծծելով ման է գալիս։ Մի ոջիլի եղածն ի՞նչ է, որ ազգովի դեմ ենք տվել մեր անթաղ մարմինն ու ասում ենք` ծծի.. բայց չի հագենա, մինչեւ ազգովի չմեռնենք, որովհետեւ թշնամու պատվերն ե՞ք կատարում։

Արթուր Հայրապետյան

Կիսվել