Թշնամու հետ հաց չեն կիսի

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 14, 2021

 

Թշնամու հետ հաց չեն կիսի. ասում եմ, ու մտածում` արդյո՞ք սրա համար Ալիեւը թշնամի է... Մինչեւ հիմա թշնամուն հակառակորդ են ներկայացնում, ինչի՞ մասին է խոսքը։ 

Սա մեր ամոթն է։ Սա մեր խայտառակությունն է, բայց դեռ գլխի չենք, որ աշխարհով մեկ ծաղրի առարկա են դարձել։ 

Դուք հիմա էլ չեք հասկանա, չէ՞, թե ինչ աղետ է բերել մեր գլխին գերագույն գլխավոր հանցագործը։ Չեք զգա, որովհետեւ դուք կարծում եք, որ ձեր տղաները չեն ծառայելու Արցախի համար, եւ դինջ կապրեք, չեք զգա, որովհետեւ ձեզ թվացել է Արցախը հանձնելով, Հայաստանը անվտանգ է լինելու, չեք զգա, որովհետեւ ձեր տղաները ողջ են ու առողջ։ (Աստված պահի) չեք զգա, որովհետեւ չեք զգում որդի կորցրած ծնողի վիշտը։ Չեք զգա, որովհետեւ ոչ տուն եք կորցրել, ոչ էլ հայրենիք......

«Զանգեզուրի միջանցքի բացման մասին կետը նախատեսված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ.-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։ Այդպիսով, սա պարտավորություն է Հայաստանի համար»,- հայտարարել է Ալիեւը։ 

Հիմա գոնե հասկանո՞ւմ եք, որ ոչ ձեր երեխաներին է փրկել, ոչ անվտանգ եք, ոչ թշնամին է խաղաղվելու, ոչ էլ գերագույն գլխավոր հանցագործն է մեր շահերը պաշտպանելու։ Հա, ու մի ամբողջ սերնդի գլուխ կերած ստահակը, եկող սերնդի վրա մի մեծ բեռ թողեց։ Հիմա գոնե հասկացա՞ք, թե ինչ փաստաթուղթ են ստորագրել։ Ու ինչ աղետ բերել մեր գլխին։ Չեք հասկանալու, որովհետեւ ձեզ թվում է, թե դուք անվտանգ եք։ Երբ հասկանաք, որ վտանգի մեջ եք ու անհայրենիք, գուցե հասկանա՞ք.....

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024