Թշնամու ջրաղացին ձեր ջրերը խառնել եք` վարարում են ԻՔականներ

Արթուր Հայրապետյան Մայիս 07, 2021

Շուշին «դժբախտ ու դժգույն էր, ըստ մանկուրտի, դրա համար էլ թշնամին այն հռչակում է թանգարանային քաղաք։ 

«Աննախադեպ» «դուխով» ԻՔ-ականեր, գարԱԺ -ում հազիվ մոլեգնում ու հաթաթաներ եք բանեցնում, հարձակում գործում հատկապես նրանց վրա, որոնք մեր երկրում ի տարբերություն ձեր` չեղածի, գործով են զբաղված, բա հիմա մեկն ու մեկդ ինչո՞ւ ծպտուն չի հանում, թե՞ ալիեւյան ագիտպոպը էն գլխից լավ աշխատել էր, որ Շուշին «դժբախտ ու դժգույն» էր` հանձնելուց հետո ոմանց սրտին դարդ չի լինելու։ 

«Ես իմ կետից եմ սկսում բանակցությունները»։ Շուշին, որ երբեւէ չի եղել բանակցությունների սեղանին դրված, իրականում դժբախտ ու դժգույն ազգակործան պատուհասը իր կետին համաձայն Շուշին նվեր արեց թշնամուն, թշնամին, ինչ կուզի, հանգիստ կանի։ Որովհետեւ մեր կողմից ոչ ձայն հանող կա, ոչ էլ սրտացավություն դրսեւորող։ Ու այսքանից հետո դեռ շարունակում եք անհայտ ծագումով օգտատերերի կողմից վրա տալ ու ձեր շեֆին պաշտպանել, ու մեզ ձեր թշնամին համարել։ Շարունակեք, ի՞նչ ասեմ` տեղ եք հասել։

Հա, էս էլ ասեմ ու վերջ։ Հանգիստ եղեք ԻՔ-ականներ, Ադրբեջանը պետական մակարդակով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավ է սկսել։ Պատվերը կատարված է։ Թշնամու ջրաղացին ձեր ջրերը խառնել եք` վարարում է։

Անցյալն ու ներկան վերցրեցիք, հիմա էլ ապագայի հետեւից եք ընկել` ՔՊ- Ք(քանդել)Պ(պետություն) իրական խորհուրդը։ 

Արթուր Հայրապետյան

Կիսվել