Թուլեքի իշխանության նպատակներից մեկն էլ հայաթափության ծրագիրն է, որը ցավոք իրականացվում է

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 28, 2021

Ուրիշ տարիներ էս օրերին օդանավակայնը մարդաշատ էր։ Բայց ոչ թե գնում էին մարդիկ տխուր, այլ ուրախ վերադառնում։ Էս օրերին ավելի շատ մարդ է գնում երկրից, դուք հասկանո՞ւմ եք։ Բայց գիտե՞ք տարօրինակը, որն է։ Հարցնում ես, ի՞նչու եք գնում։ Պատասխանում են, որ շատ ծանր է երկրի վիճակը, փող չեն կարողանում աշխատել, գործ չկա, անվտանգ չեն, գոյություն չեն կարողանում պահել, բայց հպարտությամբ ընտրել են հոգեկան հանցագործին, եւ գոհ են իրենց ընտրությունից։ Անձնապաշտությունը մեզ մոտ խոր արմատներ ունի։ Ջհանդամին, թե իրենց ընտրածը` հոգեկան հանցագործ է, որը տիեզերական մասշտաբի հանցագործություն է կատարել։ Չեն հասկանա, քանի դեռ իրենք փախչում են, որ փրկվեն։ Չկա նման բան։ Չի լինում պարզապես։ Լավ, բա որ ընտրել եք մնացեք ու վայելեք ձեր ընտրածին, ի՞նչու եք թողնում ձեր ընտրածին մեր հետ, ու դուք ձեզ փրկում։ 

Ցավոք, գնում են նաեւ Հոգեկան հանցագործին չընտրած մարդիկ։ Չեն դիմանում։ Ոչ պայքարելու, ոչ էլ դիմանալու եզրեր չեն գտնում։ Վստահություն չկա։ Չգիտեմ։ Մի բան գիտեմ, որ էս թուլեքի իշխանության նպատակներից մեկն էլ հայաթափության ծրագիրն է, որը ցավոք իրականացվում է։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024