«Անբուն կկուն» Թումանյանի վերջին գործերից է: Այն «Չարի վերջը» ստեղծագործության ընդարձակ տարբերակն է, որի երկրորդ մասը ոչ մեկը չէր հանդգնում տպագրել: Բայց բանաստեղծի դուստրը՝ Աշխեն Թումանյանը, սև մեծ տետրակում այդ գործը, բարեբախտաբար, արտագրել է, և այն պահպանվել է՝ որպես բնագիր:
Թումանյանը «Անբուն կկուն» ստեղծագործության մեջ գրել է, որ երբ աղվեսը խոսում էր ժողովուրդների բարեկամության անունից, կենդանիներն սկսեցին համբուրվել՝ շունը կատվի հետ, կատուն մկան հետ, աղվեսն աքլորի հետ: Եվ համբուրվելիս մեկի գլուխը մնաց մեկելի բերանում: «Թումանյանը այլաբանորեն հասկացրել է այն իրողությունը, որ ժողովուրդների բարեկամության սուտ քարոզների տակ մեր երկրի գլուխ Արցախը մնում է Ադրբեջանի բերանում, մեր հայրենիք Արևմտյան Հայաստանը մնացել է Թուքիայի բերանում»
«Մենք թումանյանագիտության ներկա փուլում էլ գտնվում ենք Թումանյանի ստեղծագործության մակերեսի վրա: Խորքերը լիարժեք բացահայտված չեն նույնիսկ այն դեպքում, երբ թումանյանագետներ Արամ Ինճիկյան, Էդվարդ Ջարբաշյան, Հրանտ Թամրազյան, Մկրտիչ Մկրյան, Լևոն Հախվերդյան, Հրանտ Մաթևոսյան ունենք: Մենք էլ Թումանյանից վերցնում ենք այնքան, որքան կարող ենք. ինչքան վերցնում ենք, այնքան շատ է մնում նա»,- տասնամյակներ շարունակ Թումանյանին բացահայտող Սամվել Մուրադյանի խոստավանությունն է:
ՀՐԱԾԻՆ ՎԱՐԴԵՒՎԱՆՅԱՆ անդրադարձ