Թումանյանի սիրտը իր ծննդավայրի հողին հանձնելու արարողությունից հետո

Արթուր Հայրապետյան Փետրվար 19, 2021

1994-ի հոկտեմբերն էր։ Թումանյանի սիրտը իր ծննդավայրի հողին հանձնելու արարողությունից հետո է։ Վանոն էլ է էստեղ, ցավոք՝ լուսանկարում չի երեւում։ Նախագահս է եւ այդ ժամանակների գրեթե բոլոր մշակույթի մեծերը։ Էն կարմրավուն վերարկուով, անկյունում ծվարածն էլ ես եմ։ Երանելի օր էր։ Պատմական օր էր։ Այսօրվա արարողությանը Դսեղում ոչ ոք չհիշեց այս օրը։ Կամ հիշում էին՝ լռեցին։ Ցավալի է։

Լիզա Ճաղարյան 2019թ.

Կիսվել