Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը
Արթուր Հայրապետյան
Փետրվար 25, 2021
Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը
Չավուշօղլուն Բուդապեշտում պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում ԶՈւ ԳՇ–ի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։
Թուրքիան խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին այսօր` փետրվարի 25-ին, Բուդապեշտում Հունգարիայի արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն: Թուրքական ԱԳ գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնի բռնազավթելու փորձերին:
https://m.armeniasputnik.am/region/20210225/26581415/turkian-datapartume-hayastanum-hexashrjman-pordzy.html?mobile_return=no
Կիսվել