«Թուրք Նիկոլ»․ բողոքի ակցիա ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ․
Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա մասնակցելու Ալիև-Պուտին-Փաշինյան եռակողմ հանդիպմանը:
Ռուսաստանի հայ համայնքը այս պահին հավաքվել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք իրենց վրդովմունքն ու բողոքն են արտահայտում։
Մեր թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցները պնդել են, որ Նիկոլը խաբել է բոլորին. երկիրը ծախել է թշնամուն, և ամեն րոպե Փաշինյանը վտանգ է ներկայացնում երկրի անվտանգությանը.. և նա որևէ լիզորություններ չպետք է ունենա մեր հայերի անունից ինչ-որ բան ստորագրելու, որովհետև Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդի (Հայաստան, Արցախ, Սփյուռք) շահերը, այլ հակառակը՝ թշնամու..