Թուրքական լոլիկի բաժին ենք դառնում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 13, 2022

 

 

Թուրքական լոլիկի բաժին ենք դառնում. 

Ամենավտանգավոր մարդը վախկոտ մարդն է՝ մատնող, ինքն իրենից մշտապես գոհ, արդարացումներն էլ՝ մատնոց՝ սուտ, ինչպես իր կյանքը։ 

Ամենավտանգավոր մարդուն ենք արդեն չորս տարի երկիրը հանձնել..... որ թառել է երկիր գլխին ու աղետ է, որ բերում է մեր գլխին։

«Եթե ուզում են ինձ մեղադրել, ապա պետք է մեղադրեն ոչ թե հողերը հանձնելու, այլ չհանձնելու մեջ...»

Եթե գլխի եք, հասկացեք, թե ինչ է ուզում ասել արդեն երկու տարի։ 

Փաստորեն այս աղետը, որ բերեց մեր երկրի գլխին, դա դիտարկում է «հաղթանակ»։ Որովհետեւ թշնամին տիրել է մեր հողերին ու մեր երկրին։ 

Երբ հոգեկան հանցագործը ասում է. մենք քննարկել ենք, այս կամ այն հարց շուրջ, ուղում եմ հասկանալ, ու՞մ հետ է քննարկել` թշնամո՞ւ։ Հիմա էլ անցել է սահմանազատում, սահմանագծում -ին, ու կրկին մենք տեղյակ չենք, ինչ հիմունքներով է այն իրագործվելու։ Ովքեր են այդ հանձնաժողովում։ Ու սա այն դեպքում, որ ժողովուրդը պետք է ամեն ինչից տեղյակ լիներ։ Թեեւ ամեն բան պարզ էր հենց սկզբից։ Ամեն ինչ պետք է անել, որ թշնամին գոհ մնա, մինչեւ ախորժակի նոր թիքյա կուզի։ Հիմա ԱԺ ամբիոնից հազիվ ընթերցում է թե ինչ է սպասվում մեզ։ Ի դեպ շատ պարզ տեքստով, որովհետեւ այս մարդը ոչ մեր սահմանների, ոչ մեր երկրի ամբողջականության, ոչ անվտանգության, հարց չի քննարկվում, որովհետեւ իր ու իր թիմի նպատակը այլ է` թշնամուն գոհացնել ու Հայաստանը դարձնել` թուրքական լոլիկի բաժին։ 

Այս ամենի ներքո, Ադրբեջանի նախագահը հայտարարություն է տարածել.

«Ուստի, եթե Հայաստանի սպառազինության համար միջոցներ հատկացվեն, ապա մենք դա կընկալենք որպես ոչ բարեկամական քայլ և համապատասխան կերպով կարձագանքենք»,- ասել է Ալիևը:

Գերագույն գլխավոր հոգեկան դավաճանը հանրությանը նախապատրաստում է կապիտուլյացիայի երկրորդ արարին։

 

 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել