Թուրքիան մտնում է Ղրիմ
Արթուր Հայրապետյան
Ապրիլ 12, 2021
Թուրքայի նախագահ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության օգտին եւ չի ճանաչում Ղրիմի անեքսիան։ Էրդողանի խոսքով, Ղրիմի պլատֆորմը «կոչված է միավորել ուկրաինական հողերը»։
Ղրիմի պլատֆորմի վեհաժողովը ծրագրված է օգոստոսի 23-ին։ Կիեւը մտադիր է քննարկել Ղրիմը վերադարձնելու հարցը։ Ուկրաինան առաջարկել է միանալ պլատֆորմին, այդ թվում Թուրքիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Կանադային ու ԱՄՆ-ին։
https://www.lragir.am/2021/04/12/633573/
Կիսվել