Թվում է այնքան շատ ժամանակ ունենք

Արթուր Հայրապետյան Մայիս 24, 2021

Մենք ոչ ուզում ենք իրականությունը երազանքից տարբերել, ոչ էլ մեր հարմարվելու սովորությանը վերջ տալ։ Ու թվում է մենք այնքան շա~տ ժամանակ ունենք։ Խոր փոսի մեջ ենք, ու չենք ուզում բարձրանալ, որովհետեւ բարձրանալու համար ջանք է պահանջվում։ Մենք ջանք էլ չենք ուզում գործադրել, ոչ էլ ուզում ենք սթափվել։ Հիպնոսի ազդեցության տակ` անիծում ենք մեր բախտն ու շարունակում երազել։

 

Հաջողության հասնում է նա, ով կարողանում է համադրել իրականությունը երազանքի հետ:

Արթուր Հայրապետյան

Կիսվել