Տղաների կյանքի գնով Արցախի ճակատագիրը մեզնից կախված չէ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 27, 2021

Երբ Արցախի ճակատագիրը մեզնից կախված չէ։ Ու այս ամենի ֆոնին` ինչ-որ պետք էր, էն էլ բանակցել ու պրծել է հոգեկան հանցագործը։ Արցախը կոկորդին մնացածի համար անգամ իր հայտարարությունները, որ ամեն մեկը մի հաղորդում է երկիրը ծախելու մասին, չի հետաքրքրում հանրությանը։ Այդքան տղաների կյանքի գնով Արցախից վերջնականապես ազատվում է անատամ տականքը, ու դեռ մենք լսում ենք տարբեր կողմերից, թե ինչպես փրկել երկիրը։ Երկիրը, որի փրկությունը բոլորն ուզում են, բայց փրկող չկա։ Իսկ չարիքի համար, անգամ Հայաստանն է մեկ..... Շուշին «դժբախտ» էր, դժբախտի համար։ Շուշին ու Հադրութը նվիրեց թշնամուն, որ առոք-փառոք ապրի։ Մեր ճակատագրերը խորտակեց, որ իրենը` ծաղկի։ Ու այս արկածախնդիր արարածը կործանեց մեր սրբազան Հայրենիքն ու դեռ հավեսով քնում ու արթնանում է ու հետն էլ հաթաթաներ բանեցնում։ 

Արցախահայությունը չպետք է լռի։ Մի հոգեկան հանցագործ էլ իրենց կողքին է ծվարել, որի հետ գործարքի մեջ են մտել թշնամիները։ 

Ցավոք, աղետի մեջ հայտնվածներս դեռ տաք ենք։ Քիչ ենք թաղել, քիչ ենք կորցրել։ Երեւի որոշել ենք մինչեւ վերջ կործանվել։ Ոչ սթափեցնելու բան կա, ոչ էլ` ինքնակազմակերպվելու։ Դիմադրություն անգամ չկա։ Հետո ասում ենք, թե ինչպե՞ս է պատահում, որ ինքնակամ որոշումներ է կայացնում ու մարսում։ Հենց այսպես` շարնակական հակահայկական քարոզչությամբ ու անլվա ուղեղները լվանալով։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել