Տղերքը զոհվեցին, հետո սկսեցին խաղաղության անհրաժեշտության մասին խոսել

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 01, 2021

Տղերքը զոհվեցին, հետո սկսեցին խաղաղության անհրաժեշտության մասին խոսել: Մինչ այդ հոխորտում էին, թշնամուն կատաղացնում, ձիգ տղա խաղալով, հանուն ներսում սեփական վարկանիշի:

 

Տղերքը զոհվեցին, հետո սկսեցին նայել, թե ով ինչ ա կերել բանակից, հիշեցին, որ էդ նախկինները ուժեղ բանակ չէին կառուցել: 

Մինչ այդ կլուբնիկ ու վարտիք էին կարևորում, կերածները ուսումնասիրելու հավես չունեին: 

Ու, փաստորեն, իմանալով, որ թալանված բանակ ունենք, զենք չունենք, «հուռաաա» գոռալով, 18 տարեկաններին մտցրեցին կրակի տակ ու չէին շտապում կանգնեցնել: 

 

Տղերքը զոհվեցին, հետո նոր Մինսկի խմբի ֆորմատով բանակցությունների կարևորությունը հանկարծ գիտակցվեց: Մինչ այդ Հայաստանը Արցախի փոխարեն բանակցող չէր, ընդհուպ պատրաստ էր գժի տպավորություն թողնել, որ հողատու չասեն: 

 

Որ հետ ես նայում, փաստեր ես համադրում, հետևանքները գիտակցում, ուզում ես գժվել ու հարցնել. «Տղե՞րքն էին ձեզ խանգարում»:

 

Իզաբելլա Աբգարյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024