Տխմարի առավելությունը` ինքն իրենից մշտապես գոհ

Արթուր Հայրապետյան Մարտ 14, 2022

Նիկոլի ու նիկոլամեռ զանգվածի համար միեւնույն է, որ Արցախում ամեն օր թշնամին կրակում է ու վախի մթնոլորտում պահում տեղի բնակչությանը։ Արցախը հանձնել են, ազգի սերուցքին հողին էլ չեն հանձնել ու երջանիկ ապրում են։ Հիմա կասեք, դե ընտրել են։ Իսկ ովքե՞ր են ընտրել... դա ինձ բնավ չի հետաքրքրում։ (Գիտեմ, որ Արցախի մասին կան մարդիկ, որ չեն ուզում լսել` արցախցին աչքները հանել է երեւի, ու չի երեւում։ Բայց ինձնից ստիպված եք ամեն օր լսել, ու ձեր նեխահոտ, գարշելի բերանը զմռսել) Արցախի բնակչությունը ապաստարաններում է անցկացնում օրը։ Արդեն որերորդ օրն է Արցախում գազ չկա։ Կարեւորը էդ փնթիների համար թշնամու հետ խաղաղության անվան տակ` թշանամու դարավոր երազանքն են իրագործում։ Հայաստանն առանց հայերի.... տխմարներն էլ երեկվանից հոխորտում են, թե բա նախագահի ինստիտուտը պետք է հարգել, ֆլան-ֆստան։ Բայց ո՞ր նախագահի։ Էն նախագահի, որ փախչող է.... որ կենսագրությունն անգամ կեղծել էր, թե անկախ է...... Այն նախագահի, որ ազգակործան պատուհասի ձեռքն է սեղմել ու այդ ձեռքը բռնած գնում է ներքին ու արտաքին թշնամիների հետ իրագործելու թշանամու դարավոր երազա՞նքը։ Հիմա էլ հպարտությամբ նկարներ են դնում երդմնակալության ու բավարարվում։ Հա, ներկա չգտնվողներին էլ դասեր տալիս` նախագահի ինստիտուտի մասին։ Յախք։ Սկզբից ազգի սերուցքը, հիմա էլ հատուկենտ մնացած մարդկանց գլուխն են ուտում։ Մարդիկ չեն դիմանում։ Ամեն օր թաղում ենք, ու գլորվում անդունդը, իսկ էս տխմարներին թվում է, որ ինչքան շատ լափեն, այնքան շուտ կմոտենան իրենց չեղած մանկությանը։ 

Տխմարի առավելությունը՝ ինքն իրենից մշտապես գոհ:

Մենք ասում-խոսում ենք, բայց մի կարեւորի մասին ենք մոռանում, որ սրանք, իրենց թեթեւ ձեռքով վերջնականապես կործանում են մեզ էլ, մեր երկիրն էլ։ Ու ոչ մի քայլ չի արվում։ Կարծես այդպես էլ պետք է լիներ....(

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024