Ու նորից խոսույթի մասին

Արթուր Հայրապետյան Հունիս 18, 2022

Ու նորից խոսույթի մասին...

Սիրելի հայեր, դուք էդպես էլ չհասկացա՞ք Փաշինյանն ինչու էր այն օրը նորից ծեծում «նախկիններն են մեղավոր» թեզը, կարծո՞ւմ եք նախնյաց մեղքն էր ուզում ապացուցել։ Բնավ ո'չ։ Նպատակը երեք, չորս, հինգ և ավելի անգամներ կրկնելն էր, որ' «Արցախը ադրբեջանական տարածք է»: Հիմա ընդդիմության, որի հավաքներին գրեթե միշտ մասնակցում եմ ու առանձին լիդերների կարծիքս ասել եմ, ինձ համար անընդունելի կարգախոսներից մեկի մասին, որն ինձ համար անհասկանալի է ու նույնքան մանիպուլյատիվ, որքան Փաշինյանի խոսույթը. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ո՞վ է տեսել, որ ազգային արժեքների ու հայրենիքի ամբողջականության համար պայքարողի կարգախոսի մեջ լինի թշնամի պետության անունը' «Ադրբեջան», ու դու գոռաս, որ հայրենիքդ չի լինելու թշնամի պետության կազմում։ Եվ վերջապես, եթե չեք գոռում' «Արցախը Հայաստան է», չեք գոռում’ «Արցախն անկախ պետություն է», այլ ասում եք, որ չի լինելու Ադրբեջանի կազմում, արդյո՞ք մտքներիդ չի, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, բայց պետք է լինի մեկ այլ պետության կազմում, օրինակ’ Ռուսաստանի...

Ի՞նչ կասեք...

 

Վահե Արսեն 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024