«Ուկրաինան համաձայնել է բանակցություններ վարել Բելառուսի Գոմելի շրջանում

Աննա Անտոնյան Փետրվար 27, 2022

«Ուկրաինան համաձայնել է բանակցություններ վարել Բելառուսի Գոմելի շրջանում։ Ռուսական պատվիրակությունը գնում է այնտեղ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Նրա խոսքով, պատվիրակությունը պատրաստվում էր մեկնել, սակայն բառացիորեն ժամը երեքին ուկրաինական կողմից տեղեկություն է ստացվել բանակցությունների հետաքրքրության ու հաստատման մասին։

Նա մանրամասնել է, որ բանակցությունները կանցկացվեն Գոմելի շրջանում։

Կիսվել