Ուզեցի կանգնել ծնողի մոտ ու կանգնեցի. Վաղն էլ եմ կանգնելու, մյուս օրն էլ

Արթուր Հայրապետյան Ապրիլ 23, 2022

Հաճախ էի լսում' ու՞ր են զոհվածների ծնողները, ինչու՞ դուրս չեն գալիս։

Այսօր այդ ծնողները դուրս էին եկել, իմ աչքով տեսա։

Բայց դուք չկայիք' սիրելի քննադատներ... Նրանց տղաները մենակ էին պատերազմի դաշտում, իրենք' հրապարակում...

Ինքս ոչ մի անգամ դուրս չեմ եկել որևէ ակնկալիքով։ Ոչ հին եմ ճանաչել, ոչ նոր։ Ինձ հետաքրքիր չէ որևէ մեկի նպատակը։ Ու հետաքրքիր չէ ով է կազմակերպիչը։ Բացարձակ։

Ուզեցի կանգնել ծնողի մոտ ու կանգնեցի։ Վաղն էլ եմ կանգնելու, մյուս օրն էլ...

Առայժմ այսքանը։

 

Գայանե Փայտյան

Կիսվել