"Տերյան մշակութային կենտրոնի " միջոցառումը Տերյանի ծննդյան օրվան նվիրված

Աննա Անտոնյան Փետրվար 09, 2022

Փետրվարի 9֊ին է ծնվել հայր քնարերգության հսկա Վահան Տերյանը ։ 
Կոմիտասի անվան պանթեոնում այսօր Տերյանի  հիշատակը հարգող բազմություն էր հավաքվել։ Տերյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված ամենամյա միջոցառումը ղեկավարում էր մշակութային կենտրոնի ղեկավար Առուշան Հակոբյանն,  ով ներկաներին դիմեց ոչ ավանդական դիմելաձևով ,այլ օրվան համահունչ ` Տերյանասերներ, Տերյանականներ,  Տերյանամոլներ ։ Վերջինս ներկայացրեց Տերյանի մշակութային , հասարակական, քաղաքական գործունեությունից դրվագներ , հիշատակեց աշխարհի մեծերի խոսքերը ուղղված Տերյանին,  իսկ Տերյանի թարգմանչական հսկայական ավանդի մասին հիշատակեց Տերյանի ուսուցիչ Վալերի Բրյուսովի մեջբերումը ,ով կարծում էր , որ հայերենից ռուսերեն թարգմանությունը առանց Տերյանի միջամտության թերի կլիներ ։ 
Տերյանի ու հայ մեծերի հանդիպումների շարքը Առուշան Հակոբյանն այնքան պատկերավոր էր ներկայացնում,  որ թվում էր ներկաները Թումանյանի Վերնատանն են և հայ գրականության բացը լցնում է նոր խոսքով գրական ասպարեզ եկած Վահան Տերյանը ,նույն ինքը Վանիկ Տեր֊Գրիգորյանը , նույն ինքը Գանձայի Տերտերանց տան Վանիկը։ 
Տերյանի պոեզիային հնչեցին հատվածներ , ինչպես Առուշան Հակոբյանի, այնպես էլ այլ Տերյանասերների կողմից։ 
Թվում էր  եղեգան փողից խունկը երկինք է հասնում և օդը լցնում Տերյանական սիրով, Տերյանական թախիծով,  հայրենիքի նկատմամբ Տերյանի նվիրումով։

Մեծատառով Տերյանասեր` Արմինե Մելքոնյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024