Խաչիկ Մանուկյան
ՎԱՄՊԻՐՆԵՐԸ՝ ԱՐՅՈՒՆ-ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Շան թուլեն մի բանում մեզ օգնեց՝
Ճանաչել խառնածին այլերին,
Ստերի պարկերից իր հոգնեց
ՈՒ բեռնեց արքունի պայլերին:
Բորենին ամենուր հոտոտեց,
Մոտեցավ լուսավոր վայրերին,
Փշրտեց, ավերեց, պոկոտեց,
Խառնվեց արյունոտ փայլերին:
Եվ հիմա գավաթներ է պարզել՝
Գրկի մեջ ոստիկան այրերի՝
Սատանան, որ եկել է անսեր՝
Հայերի վախճանը վայելի: