Վանեցյանը Իշխան Սաղաթելյանի նախաձեռնած արտահերթ նիստին չի մասնակցի

Արթուր Հայրապետյան Մայիս 25, 2022

Արթուր Վանեցյանը Իշխան Սաղաթելյանի նախաձեռնած արտահերթ նիստին չի մասնակցի

 

 

«Մենք հստակ ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով, և ես ստեղից մեկ անգամ ևս ասում եմ, որ էդ օրակարգը մենք ենք ձևավորելու։ Հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ, և հիմա հայտարարում եմ՝ դե տղա են, թող գան։ Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր օրակարգով, ոչ թե իրենց կեղծ ու շինծու օրակարգով»։

 

 

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ վերջինիս այս հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել ընդդիմադիր պատգամավորների ու քաղաքացիների շրջանում։

 

Մեզ հայտնի դարձավ, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցի։ Չի բացառվում, որ խմբակցության մյուս պատգամավորները եւս չմասնակցեն արտահերթ նիստին։

 

Ավելի վաղ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է։ Ես այս խորհրդարանում անելիք չունեմ»։

 

Ես փողոցում եմ, մեր ժողովրդի հետ:

 

 

 

 

 

Irakanum.am

Կիսվել