Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 18, 2021

Վանո Սիրադեղյանի կինը նշել է, որ այս պահին որոշակի բան ասել չի կարող։

 

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։ Տեղեկությունը «Հրապարակին» է հայտնել նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը։

«Բայց այս պահին որոշակի բան չեմ կարող ասել, ոչ մի բան հստակ չէ։ Հետո կիմանաք»,- ասել է գրողի կինը՝ որևէ այլ մանրամասներ չփոխանցելով։

Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։

Թե որտեղ և ինչի հետևանքով է նա մահացել, հայտնի չէ։

Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում. Լևոն Զուրաբյան

Վանո Սիրադեղյանը ծնվել է Նոյեմբերյանի Կոթի գյուղում 1946թ–ի նոյեմբերի 13–ին։ Եղել է 1990-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից, 1990-1992 և 1997–2000 թվականներին ղեկավարել է կուսակցության վարչությունը, զբաղեցրել է բարձր պաշտոններ։

Դժվար կյանքը` տարածաշրջանային անհանգիստ հանրակացարանում. իսկ ինչո՞ւ չի վերադառնում Վանոն

1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, 1997-98 թթ.՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999-ին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

Սիրադեղյանի անվան հետ են կապում բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպումը, ինչի համար էլ նրա նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում էին հայտարարել։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024