Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն

Արթուր Հայրապետյան Հունիս 25, 2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 24-ին հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: 

 

Նախնական տվյալներով զոհվածը ռազմական գործողությունների մասնակից է, նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

 

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն: Որոնումները կշարունակվեն նաև առաջիկայում: Ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

 

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024