Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Բելգիայի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը և այս համատեքստում կարևորել բարձր մակարդակի շփումները:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Դե Կրոն ընդգծել են երկու պետությունների կառավարությունների շահագրգռվածությունը` առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու գործում: