Վարչապետի հետ հանդիպումը շոկային էր. Զարմանալի էր, այդ հինավուրց ժողովուրդը ինչպես է հանդուրժում այդպիսի ղեկավարի

Արթուր Հայրապետյան Օգոստոս 21, 2021

Ֆրանսիացի լրագրող Անտուան Դյուբուայի "Հայաստանի ավարտը " գրքից մի փոքր հատված .

"Վարչապետի հետ հանդիպումը  շոկային էր, ողջ կյանքումս այն չեմ մոռանա։ Զարմանալի էր, այդ հինավուրց ժողովուրդը ինչպես է հանդուրժում այդպիսի ղեկավարի։ Վարչապետը գավառամիտ, անհավասարակշիռ, դյուրաբորբոք անձնավորություն էր։ Կարճատև խոսակցությունից երևացին նաև նրա կիսագրագետ, մակերեսային դատողությունները։ Հետագայում իմացա, որ նա նույնիսկ բարձրագույն կրթություն չի ունեցել, ընդամենը եղել է ընդգծված ընդդիմադիր թերթի խմբագիր։ Ոչ պակաս շոկային էին հանդիպումներս այլ գործիչների հետ։ Նրանցից շատերն իմանալով, որ ֆրանսիացի եմ, կամ ուրախությունից ցնծում էին և փայլատակող աչքերով հարցնում, թե Ֆրանսիան երբ է զորքեր բերելու Հայաստան, կամ՝ նույն ֆրանսիական ռազմական օգնության ակնկալիքով, զայրացած նախատում։ Տպավորություն ստացա, որ նրանց առանձնապես չի հուզում Արցախի կորուստն ու պարտությունը։ Նրանցից շատերը պարտության համար մեղադրում էին Ռուսաստանին, նախկին իշխանություններին և զարմանալիորեն պաշտպանում կառավարությանն ու վարչապետին։ Նաև տպավորություն ստացա, որ արմատական ընդդիմադիրներին ոչ այնքան Արցախի կորուստն ու պարտությունն էին հուզում, որքան իրավիճակից օգտվելով, իշխանության հասնելը։ Իսկ ժողովրդի հիմնական մասն, ինչպես միշտ անտարբեր էր և շարունակում էր զբաղվել իր առօրյայով՝ առևտուր, ժամանց, շքեղ հարսանիքներ։ Այլևս հիասթափված վերադարձա Ֆրանսիա"

Արմինե Մելքոնյանի Ֆբ էջից 

 

Լուսանկարը` Չորրորդ իշխանության 

։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024