Վաղը` Լաչինը. մաքսակետ կա, կա մաքսակետ

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 12, 2021

 

Վաղը` Լաչինը. մաքսակետ կա, կա մաքսակետ.

Մեր ձեռքից մեր տունն են խլում, իսկ մենք հրավառություն ենք անում։ 

Ասում է` ի՞նչ ես ընկել մանրուքների ետեւից, բա մարդիկ չապրե՞ն։ 

Ինչպես որ ասում են` տղաները զոհվեցին, որ մենք ազատ ապրենք։ Ապրում եք, ազատ եք ապրում։ Տղերքը խանգարում էին, չէ՞, որ դուք ապրեիք։ 

Հիմա, ի՞նչ է եղել։ Բան չէ։ Անցակետ է էլի՞, հո աշխարհի վերջը չի։ 

Վաղը Լաչինի հարցն են լուծելու, հա` օգուտ էլի ձեզ` թշնամու։ Դուք տնվորի նման ապրելու խասյաթին ծանոթ եք` հարմարվելու համար մի հատիկ։ 

Հունիսի սկզբներին ապագա խոստացող (թե ինչ ապագա էր, վայելում ենք այսօր, հո չէր ասել, ինչ ապագա եմ խոստանում`ապագա կա, էդ էր ասել) նիկոլը հայտարարում էր, թե մեր գերիները մեզ կներեն մեկ֊երկու ամիս ուշ վերադառնալու համար։ Հիմա ի՞նչ։ Գերիները սպասում են, որ երբ է անցնելու այդ երկու` երկար ձգվող երկու ամիսը։ Իսկ քանի՞ ամիս ա անցել։

Բանակն էր մեղավոր, որ այսպես եղավ։ Հիմա նոր բանակ է շինում։ Որտեղ մեր զինվորները վրանների տակ են մի տարի քնում` ցրտի ու անձրեւի տակ։ 

Բանակը վերացրեց, որ հայ տղան զենք բռնելու ձեւը չիմանա։ Որ հեշտ լինի զոհասեղանին գլուխ դնելը։ 

Բայց դե ոչինչ։ Ապագա կա։ 

Անհետ կորածներից բացարձակ տեղյակ չենք։ Սառնարաններում դեռ տղաների մարմիններ կան։ Հիմա Գորիս-Կապան միջպետական ճանապարհին անցակետ է դրել թշնամին։ Մենք պետք է լռենք ու ապրենք, իսկ մեղավորները պետք է շարունակեն իշխել։ Օրինաչափություն է։ Երբ քեզ ամենօրյա ռեժիմով կտրտում են, որ ցավի։ Քեզ ամեն օր տանջում են, որ ավելի սաստիկ մղկտաս։ 

Երբ մի անգամ գլուխդ զոհասեղանին ես դնում, ուրեմն մինչեւ վերջ զոհասեղանից գլուխդ չպետք է բարձրացնես։ 

Այսօր Գորիսը վտանգված է։ Վաղը Լաչինի հարցն են լուծելու։ Բայց ոչինչ։ Փող կտաս ու քեզ բաց կթողնեն, որ տուն հասնես քո տան մեջ։ 

Չեք հասկանալու, ինչ եմ ասելու։ Որովհետեւ մինչեւ այսօր ասում եմ, բայց հլու-հնազանդ ծառայում ենք ներքին ու արտաքին թշնամիներին։ 

Վաղը դու քո տան մեջ էլ հանգիստ չես ապրելու։ Քո տան մեջ քո քյոռփին սպանելու են։ Տունդ վառելու են, ձեռքիցդ եղածը առնելու են, ու քեզ թափառական են սարքելու, ինչքան էլ, որ քեզ ասել են, թե շինողը դու ես։ 

Երբեք ուշ չէ խելքի գալու։ Երբեք ուշ չէ սխալները կշռի թաթերին դնելու` սթափվելու։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024