Վեց ամսվա անգործության ու երեք տարվա տուն քանդող պոպուլիզմը

Արթուր Հայրապետյան Մայիս 14, 2021

 

Վեց ամսվա անգործության ու երեք տարվա տուն քանդող պոպուլիզմը. 

Երբ վտանգի պահին ԻՔականները անցնում են ջրի տակ, մինչեւ կանցնի վտանգը, հետո իրենց տգետ զանգվածի միջոցով վրա են տալիս, ու սկսում հազար փայտով ծեծված նախկին բառը գործածության մեջ առնել, ու իրենց տխեղծ գործելաոճով համոզել, արդարացնել, ընդհուպ հոխորտալ, մինչեւ մի խելոք կշրջանցի, որովհետեւ տգետի հետ վիճակը ավելի դժվար գործ է, քան խելոքի։ 

Ռազմական ներխուժումը ռազմական հակահարված է պահանջում, ոչ թե ձեր ԺըՊը -ի ասած` կառավարել թշնամանքը, եւ բարոյական հորդորներ, ներսում հաթաթաներ բանեցնել։ 

Հիմա, ո՞վ է մեղավոր, որ պատերազմի վեց ամիս անց, որ գործով պետք է զբաղվեիք, զբաղվել եք, այստեղ-այնտեղ ձեզ գցելու, ու ձեր անունը փրկագրելու գործընթացով` միտինգներ էիք կազմակերպում ու հաշվում ձեր բերած մարդկանց։ Սահմանին սահմանապահ զորք չեք տեղակայել, ո՞վ է մեղավոր։ Ձյո՞ւնը, թե՞ կահավորանքը, թե՞ երկուսը մեկում։ Զավեշտ։ Դուք եք մեղավոր ներկայիս ԺըՊը -ներ, ինժեներական աշխատանքներ չեք արել, հա, ո՞վ է մեղավոր.....  

Այսօրվա վիճակը, միմիայն ձեր վեց ամսվա անգործության ու երեք տարվա ստերի արդյունքն է։ Դուք չեք ուզում հասկանա՞լ, թե՞ կասկածելի ձեր վարքագիծը զիջումների գին ունի։ Թշնամին հանգիստ հատում է պետական սահմանը` մտնում Հայաստան ու դուրս չի գալիս.. բանակցությունների ձեր կետով սկսելու խերը` ձեր շահեկան դիրքերից երկիր կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024