Հիշյալ. «Ինչքան գիտեմ՝ աստղերը երկնքում են...»: Եվ առանց շինծու համեստության էլ ավելացրեց. «Աստղը ո՞րն է, ես իմ գործն եմ անում: Իսկ եթե այդպես, աստղը Վահրամ Փափազյանն էր, Հրաչյա Ներսիսյանը... աստղը իմ ընկեր Մհեր Մկրտչյանն էր»:
Փորձեցի թերթում գրածը հիմնավորել իր՝ դերասանի վաստակով: Միևնույնն է, չընդունեց, մասամբ համաձայնեց այն կարծիքի հետ, որ իսկական դերասանները աստղերի պես չեն խամրում ու չեն շեղվում իրենց ընթացքից: Այդպիսին էր Խորեն Աբրահամյանը, աստղի շնորհներով ներդաշն անհատականություն, հզոր դերասան, բայց իր անձի և գործի գնահատության մեջ՝ ազնիվ, նաև համեստափայլ, թեև նրա մասին ոմանք հակառակ կարծիքն էին ծամծմում: