Վենդետա, կադրային ջարդ

Արթուր Հայրապետյան Հունիս 10, 2021

Փաշինյանը խոստանում է ա/ վենդետա, կադրային ջարդ՝ ոչ միայն պետական ապարատի, այլեւ իրեն չենթարկվող ՏԻՄ մարմինների, բ/ նույն վենդետան «թփրտացող» սեփականատերերի հանդեպ: Հնարավո՞ր է արդյոք վերացնել ներկայիս պետական ապարատը (որտեղ, չեմ բացառում, կարող է նաեւ սաբոտաժ լինել) եւ այն փոխարինել «հեղափոխությանը հավատարիմ», բայց անգրագետ մարդկանցով, ինչպես որ դա որոշ դեպքերում արվում է: Ինձ թվում է՝ ոչ: Արդյոք նման հայտարարություններից հետո քաղաքականապես չեզոք կամ անգամ լոյալ պետական պաշտոնյաները ցանկություն կունենան աշխատելու: Դարձյալ կասկածում եմ: Դառնանք սեփականատերերին: Որքանո՞վ է համատեղելի Հայաստանը՝ բիզնեսի համար դրախտ լինելու պնդումը եւ սեփականատերերին սպառնալը: Իշխանության վերարտադրության դեպքում գործարարներն իրենց ապահո՞վ կզգան: Ինձ թվում է՝ ոչ, բացառությամբ այն երկուսի, որոնք իշխանության նախընտրական ցուցակում են: Մնացած գործարարները, այս թվում մանր ու միջին, կվարանեն ներդրում անել, որովհետեւ վստահ չեն լինի՝ արդյոք չեն դառնա վարչապետի քմահաճույքների զոհը: Եվ վերջապես. եթե ՏԻՄ «ոչ լոյալ» ղեկավարներն ինչ-որ անօրինական ճանապարհով փոխարինվեն Փաշինյանին հավատարիմ, բայց բնակիչների մեջ հեղինակություն չունեցող մարդկանցով, արդյոք հնարավոր կլինի՞ ղեկավարել համայնքները:

Արամ Աբրահամյան

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024