Վերացող տեսակ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 11, 2021

Ամեն օր բոթ։ Ամեն օր ահ ու սարսափի մեջ։ Ամեն օր մեր աչքի առաջ կործանվող հայրենիք։ Ամեն օր վերացող տեսակ։ Ու ես չեմ ճանաչում ո՛չ ինձ, ո՛չ քեզ, ո՛չ ոքի.... ու չեմ ներում, ո՛չ ինձ, ո՛չ քեզ, ո՛չ ոքի։ Որովհետեւ ոչ ոք ոչինչ չի անում։ Սկսած ինձնից։ Ինձ էլ չեմ ների։ 

Դոնդողանման կապկուղեղները ժամանակին ասում էին, էս հոգեկան հանցագործի օդ արտանետածը, թե ինչու պետք է մեր երեխաները գնան ղարաբաղցու համար կռվեն։ Արցախը` կոկորդներին, պետք է մի բան անեին, որ ազատվեին։ Ազատվեցին։ Հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր հաշմանդամ տղաների, անտունների, գաղթականների հաշվին։ 

Հետո։ Հիմա ազատվել եք Արցախից, ի՞նչու է թշնամին հարձակվում։ Հիմա տղերքը կռվում են, բայց Արցախի մեծ մասը չկա, բայց կռվում են, որովհետեւ թշնամին մեր քթի տակ բնակռել է.... 

Արցախից ազատվողը, ազատվում է հայրենիքից։ Ազատվում ենք։ Արդեն ոչ դանդաղ քայլերով։ Թշնամու ախորժակը տեղն է։ Համ արյուն է ուզում, համ էլ տարածքներ։ Ձեր «աննախդեպ» հալին` «խաղաղության դարաշրջան» մտնեք, թե ոչ։ Մենք, թե մեկը, թե մյուսը կորցնում ենք, ու ոչինչ չենք անում։ Ես էլ ձեր հետ։ Լա՛վ մնացեք։ Քնե՛ք։ Իսկ սառնամանիքին, թո՛ղ տղերքը սահման պահեն։ Թուլեքի իշխանության մանրն ու պետը թո՛ղ տաք-տաք ապրեն։ Իրենց բան չի պատահի։ Ըհը......

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024