Վերջապես Քոչարյանը մի այնպիսի բան ասաց, որ լրիվ համաձայն ենք հետը

Արթուր Հայրապետյան Փետրվար 02, 2021

Այսօր մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում ասել է. «Չի կարող լինել դատավարություն՝ քաղաքական գործընթացի մասին, առանց քաղաքական կոմպոնենտի»:

«ՉԻ». Ինչպես ասում են. устами младенца истина глаголит: Վերջապես Քոչարյանը մի այնպիսի բան ասաց, որ լրիվ համաձայն ենք հետը:

Ընդ որում՝ վստահ ենք, որ ինքը դա հայտարարել է՝ հաշվի առնելով Հայաստանում իր պաշտոնավարման 10-ամյա փորձը: Իր օրոք ընդդիմադիր գործիչների նկատմամբ որևէ դատավարություն չի եղել՝ առանց քաղաքական կոմպոնենտի: Այսինքն՝ բոլորը եղել են քաղաքական պատվերի արդյունք, քաղաքական հաշվեհարդար, հալածանք: 

 

Ինքը դա է տեսել, ուրիշ բան չի տեսել: Ինքը չի պատկերացնում, որ ընդդիմադիր գործչին կարող են դատել հանցանք գործելու համար: Միայն քաղաքական համոզմունքների և քաղաքական գործունեության համար: 

Հ.Գ. «Կոմպոնենտ»՝ հայերեն նշանակում է «բաղադրիչ»: Սովորենք հայերեն:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024