Վերջին 5 ամսում 2 անգամ պարգեւավճար են ստացել

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 24, 2021

Ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավորները վերջին 5 ամիսների ընթացքում երկու անգամ պարգևավճար են ստացել։ Այս ընթացքում պատգամավորները հասցրել են մի քանի անգամ կռիվեր անել ԱԺ-ում։ Նախկինի պես՝ Հայաստանում օրենսդրական նախաձեռնությունները մեծամասամբ գալիս են գործադիրից, ոչ թե օրենսդիրից, թեև դա չի խանգարում, որ Ազգային ժողովն ինքն իր համար պարգևավճարներ սահմանի, իսկ խորհրդարանի խոսնակը՝ իր համար ծառայողական թանկարժեք մեքենա գնի։ Ինչքանո՞վ է սա արդարացված։ Այս խորհրդարանը մի քանի ամիս է գործում, չնչին տոկոսի նախագծեր է հեղինակել, դրսևորվել է բացառապես ծեծի միջոցով։ Արդեն դառնում է սովորական, որ մարդիկ պետք է հարկատուների հաշվին շռայլ ապրեն, քանի որ իրենք պարզապես ունեն պաշտոններ ու վերջ։

 

Գեւորգ Թոսունյան

Կիսվել