Վերջին ժպիտը՝ ընկերոջ գրկում․ ծննդյան տորթը զոհված Սեդրակ Լևոնյանի նկարի առջև է

Արթուր Հայրապետյան Ապրիլ 11, 2021

Վերջին ժպիտը՝ ընկերոջ գրկում․ ծննդյան տորթը զոհված Սեդրակ Լևոնյանի նկարի առջև է.

Սեդրակ Լևոնյանը 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը կամավորագրվեց ու ընկերների հետ մեկնեց Քարվաճառ։ Ընտանիքի անդամները միայն մեկնելուց առաջ են իմացել Սեդրակի որոշման մասին։ Նրանք Քարվաճառն անառիկ պահեցին ու չհանձնեցին այն թշնամուն։ Քարվաճառը թշնամուն հանձնվեց նոյեմբերի 9-ի համաձայնագրով։ Սեդրակի մեծադիր լուսանկարի առջև ծննդյան տորթ է։

44-օրյա պատերազմի հերոս Սեդրակ Լևոնյանն այսօր կդառնար 45 տարեկան։ Արմատներով Թալինի Ակունք գյուղից էր Սեդրակը։ Ապրում էր Երևանում, բայց կյանքի բոլոր հիշարժան օրերը հայրենի Ակունքում էին։ Կինը՝ Նազելին, հիշում է, որ ծննդյան օրը միշտ տոնի էր վերածում։ Սեդրակի հարազատ կրթօջախում հուշ-ցերեկույթ է՝ հերոսին նվիրված։ «Նա միշտ շտապում էր ,երևի կանխազգում էր, որ կարճ կյանք է ունենալու»։

Սեպտեմբերի 27–ի երեկոյան Սեդրակը զանգահարում է մանկության ընկերոջը՝ Հովհաննես Մանուկյանին, ով 16 տարի զինվորական է ու խնդրում, որ իր անունն ավելացնի կամավորների ցուցակում։ Ընկերը սկսում է համոզել Սեդրակին, որ առայժմ դրա կարիքը չկա, բայց Սեդրակն անդրդվելի էր։ Կինը պատմեց, որ սեպտեմբերի 29-ին Սեդրակը հայտնել է ընտանիքին, որ կամավորագրվել է։

«Ես չէի ուզում, որ ինքը մասնակցեր պատերազմին, ասում էի՝ դու հեռու ես զինվորական կյանքից։ Ասում էր՝ ի՞նչ ասում, եթե ես չգնամ, էն մյուսը չգնա, բա ո՞վ գնա։ Ասում էի՝ ախր դու ի՞նչ կարող ես անել։ Ասում էր՝ խրամատ կփորեմ, մի բանով տղերքին կօգնեմ։ Ինքը կամավորագրվել էր, ոչ մեկիս չէր ասել։ Ամսի 29- ին երկու ժամ առաջ եկավ տուն, արագ-արագ իրերը հավաքվեց։ Ես անգամ իրեն նեղացած եմ ճանապարհել ․․․սիրտս մի բան վկայում էր»,-ասում է կինը։

 

https://hy.armradio.am/2021/04/10/%d5%be%d5%

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024