Ոչ ապագա, ոչ էլ խաղաղություն

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 30, 2022

նիկոլականությունը, որ իր քայլերը միմիայն համաձայնեցնում է թշնամու հետ ակնհայտ է, եւ այլեւս չեն թաքցնում։ Ներքին թշնամին ավելի է կատաղել այսօրվա Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից, քան երեւի արտաքին թշնամին։ Թեեւ արտաքին թշնամին, որ կատաղի դեռ մի տեղ հասկանալի է.... 

Պետք է անպայմանորեն տեղ հասցնել, հաստատել, որ մեր ներքին թշնամին, որ զավթել է մեր երկրի իշխանությունը աշխատում է մինչեւ օրս մեր թշնամու հետ եւ իր քայլերը համաձայնեցնում է Բաքվի հետ։ Տեսեք, թե ինչպես է նիկոլականությունը վռվոտել, ու իրենց բոբիկ մտքերով արցախցիների վրա վայրահաչոցներ կապել։ Որովհետեւ լավ գիտակցում են, որ կերակրատաշտը դատարկվում է` պրծնում։ 

Պետք է անպայմանորեն չմոռանալ, թե ՀՀ իշխանությունը, Արցախի իշխանությունը զավթած նիկոլն ու արայիկը պատերազմը մի քանի գեներալների հետ նպատակային ձախողել եւ ծախել են Արցախն ու անցել Հայաստան..... ոչ ոք չպետք է պլստա։ 

Լավ է լինելու, եթե այստեղ էլ սթափվեք։ Եվ վերջապես հասկացեք մի բան։ Թշնամու շահը սպասարկող օրվա իշխանությունները չպետք է մեր անունից բանակցություններ վարի։ Մենք դա չպետք է թույլ տան։ Չպետք է թույլ տանք, որ մեր ներքին ու արտաքին թշնամիները իրենց ազգադավ ծրագրերը վերջնական քայլերով իրագործեն։ 

Ուրեմն պետք է նաեւ Արցախից հետո իր ձայնը բարձրացնի Երեւանը։ Եվ այդպես շարունակ` ամբողջ Հայաստանով մեկ պետք է ոտքի կանգնել։ Սա մեր միակ եվ վերջնական քայլերն են, որ կարող ենք պաշտպանել մեր սարերը սրբազան Հայրենիքը։ 

նիկոլների հետ ոչ ապագա կա, ոչ էլ խաղաղություն։

նիկոլականությունը ախտ է... արմատ է գցել, եւ արմատը արմատախիլ անելու ժամանակն անցել է, բայց հնարավոր է։ Այլապես հակառակի դեպքում մենք կամովին պատրաստ ենք թշնամիների սրի տակ մորթվելուն։ 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել