«Ոչ մի մեղրեցի այստեղ չի շարունակի ապրել։ Սա նշանակում է հայաթափել Մեղրին»

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 07, 2020

Մեղրիով՝ Նախիջևան ճանապարհ․ Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում, թե՞ ապաշրջափակվում Jam-news. Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող տարանցիկ ճանապարհ կառուցելու հնարավորությունը: Ամենայն հավանականությամբ, այն կանցնի Մեղրիով: Քաղաքը գտնվում է Երևանից համարյա 400 կմ հեռավորության վրա, Իրանի հարևանությամբ։ Արևմուտքում Մեղրին սահմանակից է Ադրբեջանի մաս կազմող էքսկլավին՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակում։ Սակայն Հայաստանում դա ոգևորություն չի առաջացրել։ Շատերն են այն կարծիքին են, որ բացի Լեռնային Ղարաբաղի տարածքների կամավոր հանձնումն Ադրբեջանին, այս փաստաթուղթը հող է նախապատրաստում Մեղրին հանձնելու համար։

 

 

Կիսվել