Ոչ թե պետության, այլ անձնական բարեկեցության ու ազգի կործանման

Արթուր Հայրապետյան Մայիս 18, 2021

Ոչ թե պետության, այլ հանուն անձնական բարեկեցության, ու ազգի կործանման։ 

Երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մի կողմից թշնամին ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածքներ, մյուս կողմից որդիներին փնտրող ծնողներ, հարազատներ, եւ այս ծայրահեղ տարբեր իրականությունների մեջ` խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որտեղ ամեն մեկը իշխանական աթոռի պարանը իր կողմն է քաշքշում։ Իրենց ընդդիմություն կարգած ուժերը ամեն ինչ պետք է անեն, որ հաջողեն, որովհետեւ գործ ունենք ոչ սթափ դատող ընդդիմության, ոչ էլ սթափ դատող իշխանության հետ։ Ըստ էության քննադատողները այս ամբարտավան ու ազգակործան իշխանություններին էլ չի կարողանում կարգի հրավիրել, ինչքան էլ որ տեղին է, որ քննադատում են, իշխանությանը պետք է միշտ սթափ պահել, որը ԻՔականների պարագայում ոչ մի կերպ չի հաջողվում, չի հաջողվելու, որովհետեւ տգետ են ու պոռոտախոս, իսկ պետական համակարգը այն աստիճան անտերության մատնված է, որ մնում է ԻՔականներով մի նոր բան մոգոնել, որ հանրության ուշադրությունը իրենց կողմ ուղղեն։ Նկատելի է, որ սկսել են ընտրություններից առաջ ձեռբակալություններ։ Այսինքն ժողովուրդը, որ սպասում էր այս իշխանությունների սիրած բառը շահարկելուն` թալանչիներ, տեսանելի է, որ ընդամենը ուշադրություն շեղելու փորձ է, ինչպես որ երեք տարիների ընթացքում ենք ազգովի ականատեսը եղել` բռնոցի, մասկի/շոու, հետո հավեսով արդարացումներ, որը այլեւս հանրությանը չի ոգեւորում, որովհետեւ մինչեւ հիմա որեւէ մեկը մեր երկրում ոչ պատասխանատվության է ենթարկվել, ոչ էլ պատժվել օրենքի ողջ խստությամբ։ Իսկ երեք տարի երկիրը անդունդի եզրին հասցրած իշխանությունը, իրենց կցորդ մանր-մունր կուսակցությունների, այնպես են պոպուլիստական ճառերը հարմարեցնում իրենց քիմքին, որ միայն տգետը կարող է ծափ տալ նրանց, ու հաճույք ստանալ։ 

ՀԱԿ սպասված համագումար տեղի ունեցավ։ Ներկա էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը ելույթ ունեցավ շատ կարճ, բայց ինչպես միշտ ծանրակշիռ ու վաղվա մեր սպասումների ու երկիրը կործանումից դուրս հանելու կոնտեքստում։ Հարցաշարը շատ հասկանալի էր, երբեմն այն աստիճան, որ միջին մասնագիտական կրթություն ունեցողը պետք է, որ հասկանար նախագահի խոսքը։ Բայց քանի որ առաջին նախագահի ելույթը ոչ բոլոր քաղաքական ուժերի սրտով պետք է լիներ, այդ թվում ԻՔականների, այլ բան չէին կարող անել, քան վարկաբեկել հիմնադիր նախագահին։ Վարկաբեկումներն էլ այնքան ներդաշնակ է նրանց միջակությանը, որ ոչ միայն ծիծաղ է հարուցում, այլ նաեւ էժանագին սադրանք։ Պարզից էլ պարզ է, որ այս իշխանությունները ոչ հնարավորություն ունեն, բացի պուպուլիստական ճառեր սբրդելու, ոչ էլ կարող են հանրությանը դուր գալ, բայց մի բան կարող են անել, վարկաբեկել ում պատահի, որ դրանից իրենք օգտվեն, բայց ինչպես ասում են` գնացքը սլացել է, իրենց մեջի հերոսն էլ` մեռել։ 

Չգիտեն ընտրություններ կլինեն, թե ոչ, որովհետեւ երկրի վարչապետը, որը մնաց ժամանակավոր պաշտոնակատար, իր ոչ հավասարակշիռ պահվածքով, հանարավոր է տեսնի, որ իրենք շանս չունեն այս անգամ հաղթելու` չեղարկի ընտրությունները, մի պատճառ կարող է բերել։ Ինչն էլ, որ լավ կարողանում է անել` խառնակչությամբ ու զոռբայությամբ առաջ գնալ։ Բայց իրենց մտքից գոհարներ շաղ տվող իշխանամետները, մի բան չեն հասկանում, որ վարկաբեկելով բոլորին, մեղավորներ փնտրելով, ոչ միայն իրենք իրենց վերջնականապես քաղաքական դաշտում կործանում են, այլ իրենց ոչ հեռատես լինելը, երկիրը տանելու է վերջնական կործանման, որովհետեւ նրանք ամեն ինչ անում են, որ երկրում քաղաքացիական պատերազմ լինի։ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու դեպքում, չտրվելու դեպքում անխուսափելի է դառնում քաղաքացիական պատերազմը, որովհետեւ գործ ունենք ոչ սթափ դատող քաղաքական ուժերի հետ, առավել եւս ներկայիս ժամանակով իշխանության հատուկ գործալաոճին ենք ծանոթ։ Այս անգամ խառնակչությունը պետք է կանխել, ու խուսափել քաղաքացիական բախումներից։ Բայց տմարդի իշխանության ազգակործան անդամների օրեկան գրառումներն ու ելույթները, որ հասնում է ցնդաբանության, տանում է միայն խառնակչությամբ ճանապարհ հարթելուն, որն էլ ապագայում ավարտվելու է ինքնիշխան երկրի վերջնականապես կործանմանը։

Պետականամետության գաղափարը ԻՔականների պարագայում առ ոչինչ է, դրա համար էլ չեն սիրում պետականամետ, կայացած քաղաքական գործիչներին։

Վերջում կավելացնեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը, որը իմ ամբողջ վերլուծության մեխն է. «Կհասկանանք՝ կշտկվի մեր մեջքը, չենք հասկանա՝ էսպես կռացած էլ կապրենք...»

 

Արթուր Հայրապետյան (խմբագրական) 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024