Ոչինչ պատահական չի լինում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 09, 2022

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն են գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ Սև լճեր, Վերին Շորժա, Ներքին Հանդ, եւ այլն, իսկ տեսնես ադրբեջանական ի՞նչ տարածքներ են, որ գտնվում են Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ՝ գերագույն գլխավոր հոգեկան հանցագործը չի հստակեցնում, որ գոնե մենք էլ իմանանք։ Նոր չի, որ պետք է ասեմ, որ ազգակործան պատուհասը սպասարկում է մեր թշանամու շահերը։ Եվ ինչի դիմաց, վաղ, թե ուշ պարզ կլինի։ 

Ալիեւը չի ընդունում իրենց կողմից մեր հանդեպ ագրեսիան, եւ ընդհանրապես` աշխարհին ներկայանում է խաղաղասերի մեկը, եւ աշխարհով մեկ անում մեր ունեցածը` վերագրելով իրենցը։ Ազգակործանը հանգիստ խղճով Հայաստանի «ագրեսիան» հեշտությամբ ընդունում է, ավելին` վերահաստատում, մեզ համար թշանամու, իր համար` հարազատի քայլերն ու գործողությունները։

 

Եվ բոլորովին պատահական չէ, Արցախի դրոշի պղծման ու արդարացման քայլ-գործողությունները։ Պատահական չէ` մահաբեր կնոջ ճամարտակող կոչերն ու խառնակությունները, պատահական չէ` ժողովրդին ահաբեկող կոչերը, պատահական չէ, վերջին օրերին ռումբեր տեղադրողին չգտնելու միֆերը։ Ու բացարձակ պատահական չի լինելու, երբ արյուն թափվի, ու կրկին պատահական մարդիկ պատասխան տան վերեւների սարքած վատ կինոյի։

Եվ վերջապես բոլորովին պատահական չէ, ահաբեկիչների վրա հոդվածների կշիռն ու ազատ ժխշվելու փրկումներն ու հաստատուն կերպով կործանարար քայլերը, որ պատահական չէ` վերեւների հետ համակարծիք լինելն ու մոլորայալներին իրենցով անելը։ 

Եվ վերջապես ժողովուրդը իմաստուն է։ Ծռականների հավաքին հազիվ մի քանի ընտանեկան հավաքի չափ մարդ կար։ Եվ իմաստուն է ժողովուրդը, որ վերջապես ուշքի է գալիս։ Եվ բոլորովին պատահական չէ` որ իրենց սպասարկող երկրների դրոշները, որոնք անմիջականորեն հրաման տվող են աշխատում, աշխատում են այստեղ մարդկանց մոլորեցնելու քայլերով, ինչն է պատահական չէ` նյութի մանր ավազները, որ հետո դառնում են քարեր, ու քարի մեջ արյուն հայտնվում մեկի դռանը։ 

 

Արթուր Հայրապետյան

 

Կիսվել