Ոնց որ խելագարության մրցավազքի մեջ լինեն

Արթուր Հայրապետյան Փետրվար 21, 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, ասել է. «Եթե չլիներ հեղափոխությունը, ամբողջ Արցախը կորցրած կլինեինք ու կերգեինք «Ստեփանակերտ-Ստեփանակերտ»։

«ՉԻ». Հեչ եղե՞լ է, որ ձեզ քոռ դանակով փորձեն մորթել: Մեզ մոտ այդպիսի զգացողություններ են առաջանում, երբ լսում ենք օրվա իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների տիտանական մտքերը: 

Ոնց որ խելագարության մրցավազքի մեջ լինեն: Ընդդիմադիր մեկը մի ապուշ բան է ասում, չենք հասցնում ուշքի գալ, մեկ էլ որևէ իշխանավոր «չախում» է նրան՝ ստիպելով, որ մեր աչքերը բնից դուրս գան: 

 

Դե, ի՞նչ ասենք. շնորհակալ ենք այս իշխանություններին, որ փրկեցին Արցախը: Շատ էժան պրծանք, համարյա՝ ձրի, պլյուս-մինուս մի 5 հազար զոհ ու մի քանի դժգույն շրջաններ: Շնորհակալ ենք, մինչև հոգու խորքը շնորհակալ ենք:

Ցանկանում ենք, որ ձեր կաշվի վրա զգաք հաղթանակի այն «բերկրանքը», որ զգացել են մեր հազարավոր զինվորները, փախստականները, հաշմանդամները: Դուք վաստակել եք դա ձեր գործով ու խոսքով:

ՉԻ

Կիսվել