Որբի հայացքով նայում եմ վերեւ` անառիկ Շուշին մնաց հեռվում

Արթուր Հայրապետյան Հուլիս 29, 2021

Համարձակություն գտա, եկա Արցախ։ Ամբողջ ճանապարհին ինքնս ինձ անճարությունից ուտելով, ինքս ինձ ատելով, խոր շունչ քաշելով` սրտիս վրա ճաքեր առաջացած` մի բուռ դարձած։ Երկնքում հոգուցի փոխված ամպեր կային.. Տեղ հասանք։ Արցախում ենք` Ստեփանակերտում։ Մեր տան մեջ, մեզ օտարի տեղ դրած սահմանապահները մեզ վեց տեղ կանգնեցրեցին, ստուգեցին։ Աչքերս ամուր փակեցի, որ չտեսնեմ Շուշին, որի կողքով պիտի անցնես, որ գաս Ստեփանակերտ։ Որբի հայացքով նայում եմ վերեւ` անառիկ Շուշին  մնաց հեռվում` Ղազանչեցոցն եմ ման գալիս` չեմ գտնում։ Սա մի ուրիշ զգացողություն է, որ բառերով չեմ կարող նկարագրել։ Անասելի ցավ ու կսկիծ։ 

Շատերը անգամ Արցախում չեն եղել, որ հասկանան ինչ եմ ասում, ինչ կարող եմ ապրել, ինչ ենք կորցրել, բայց գոնե հիմա, հիմա պիտի Արցախում շատ լինենք, չպետք է թողնենք ոչ արցախցուն մենակ, ոչ էլ մեր զորավոր երկիրին մենակ, որից մեզ բաժին հասավ մի փոքրիկ պատառիկ։ Այ, եթե թողնենք մենակ ու անպաշտպան մի օր էս էլ չի մնա։ Ամբողջ ճանապարհին անիծել եմ քեզ ազգակործան պատուհաս, անատամ ճիվաղ, հայրենավաճառ։ Հեռվից նայում եմ այն դիրքերին, որն անցել է թշնամուն ու կրակ է թափվում գլխիս։ Թշնամուն անցած մեր հայրենիքը թշնամին արագ իրենով է անում։ Ճանապարհ է գցում, ջրամբար է կառուցում, թունել է փորում, մենք ի՞նչ ենք անում.. շատ բան չեմ ասում, որովհետեւ սրտիցս արյուն է կաթում։ Ու մեր զորավոր երկիրը թուրքին նվեր արած ազգադավ դավաճանները չպետք է լավ օր տեսնեն։ Եվ այսքանից հետո դեռ համբերատար լռում ենք ու սպասում հրաշքների, սպասում ենք, թե ինչպես մեզ կթելադրեն ու մեր ազգադավ սրիկան, որպես կատարող ինչ որոշում կկայացնի։ Իսկ այս դժբախտ ու դժգույն ապագան վայելողները պետք է իրենց մաշկի վրա զգան, թե ինչ ենք կորցրել, ու դատարկ գանգատուփերը մի պահ թափ տան, չեն տալու, որովհետեւ դատարկ է, թափ տալու բան էլ չկա, բայց երբ իրենց մաշկի վրա զգան, ինչ բան է հայրանզրկությունը, տնազուրկ լինելը, գուցե հասկանան նրանց, որոնք անցել են այդ աղետի միջով։ Թշնամու ախորժակը միշտ տեղն է, Արցախով չի սահմանափակվելու, խելքի եկեք։

Արթուր Հայրապետյան

։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024