Որոտան և Շուռնուխ գյուղերի մի մասը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ. Բարդացել են նաև մարզի ներքին լոգիստիկ խնդիրները

Արթուր Հայրապետյան Մարտ 06, 2021

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո Սյունիքում ստեղծվել է բարդ իրավիճակ թե՛ անվտանգության, թե՛ մարզի բնակավայրերի միջև հաղորդակցության առումով: Պատերազմից առաջ խորը թիկունքում գտնվող բնակավայրերը վերածվել են առաջնագծի: Կապան քաղաքը գտնվում է հակառակորդի դիրքերի տեսանելիության դաշտում: Որոտան և Շուռնուխ գյուղերի մի մասը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ: Բարդացել են նաև մարզի ներքին լոգիստիկ խնդիրները:

Գորիս-Կապան տանող ճանապարհի մի շարք հատվածներ կամ անցնում են սահմանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, կամ հայտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում: Տարածքների կորուստը նաև խնդիրներ է ստեղծում մարզում բիզնես գործունեության, հատկապես գյուղատնտեսության համար: Սյունիքում ստեղծված բարդ խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ կառավարության քայլերի արդյունավետությունը «Սյունիքը պատերազմից հետո. անվտանգության եվ հաղորդակցության խնդիրները» թեմայով ուղիղ տեսակապով քննարկման ժամանակ Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը խոսեց իրենց համայնքի առջեւ ծառացած խնդիրների մասին:

Նշելով, որ թեեւ Մեղրիում չարաբաստիկ GPS-ով սահմանազատումներ չեն կատարվել, սակայն ժողովրդի մեջ պատերազմի հետեւանքների հետ կապված անհանգստություն, բնականաբար, կա եւ դա ակներեւ է հատկապես ճանապարհների խնդրով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/03/05/11756

Կիսվել