Ոսկու հետ սեր են ունեցել

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 27, 2022

«Հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա»,- օրերս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը «Հրապարակ» թերթի հետ զրույցում այս առիթով նշել է․ «․․․Եթե ինչ-որ մեկը հրթիռի կամ այլ զինատեսակի կամ պետական գույքը փչացնելով՝ դրա միջից ինչ-որ ոսկե պլատաներ ու եսիմինչեր է հանել, դա արդեն հափշտակություն է, հանցագործություն է, վնասարարություն է, դա պետք է հետևանքներ ունենա, դրա համար պետք է մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Դա չես կարող թաքցնել։ Դուք՝ ինքներդ, հետևեք, տեսեք՝ ինչ զարգացումներ են լինում։ Եթե վարչապետը հայտարարում է, որ նման բան է տեղի ունեցել, ուրեմն պետք է լինեն անձինք, որոնք դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Լրագրողը հարցրել է, թե Համբարձումյանի պաշտոնավարման ընթացքում բացահայտե՞լ է նման դեպք։ «Որ դիտավորությամբ լինի՝ ես էդպիսի բան չեմ լսել։ Ինձ նման դեպք չի զեկուցվել»։

 

Մինչ այս պահը հանրությանը հայտնի չէ՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ։ Ձերբակալվածների, հարուցված կամ չհարուցված քրեական գործի մասով ևս քար լռություն է։ Բայց խնդիրը սա չէ։ ԱԱԾ պաշտոնյան «որ դիտավորությամբ լինի» արտահայտություն է թույլ տալիս։ Ի՞նչ է սա. այսինքն՝ մարդը չի բացառում նման բան, բայց բացառում է դիտավորությունը։ Այսինքն՝ միամիտ ստացվել է կամ չար մտադրություններո՞վ չեն թալանել հրթիռները։ Պարզապես ոսկու հետ սեր են ունեցել և այդ սերը բավարարելու համար միամտաբար թալանել են հրթիռները։ Երկրորդ՝ ԱԱԾ նախկին պետը շարունակում է՝ «ես էդպիսի բան չեմ լսել, ինձ նման դեպք չի զեկուցվել»։ Ստացվում է՝ եթե չի լսել, ուրեմն չի եղել, եթե չեն զեկուցել, ուրեմն՝ դժվար եղած լինի։ Ու չի հասկացվում՝ հիմա եղել է, բայց ոչ դիտավորությա՞մբ, թե՞ չի եղել, որովհետև ինքը չի լսել դրա մասին։ Եվ այնուամենայնիվ, սա մի թեմա է, որը չի կարող շարունակություն չենթադրել։ Ու եթե հանկարծ այնպես ստացվի, որ թալանի և Համբարձումյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը համընկնի՝ իսկապես հուզիչ է լինելու։

 

Գոհար Վեզիրյան ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024