Ողջունում եմ ցանկացած պայքար, որտեղ հայի արժանապատվության ու հայրենատեր լինելու վճռականությունն է տիրում

Արթուր Հայրապետյան Մայիս 19, 2022

Ողջունում եմ ցանկացած պայքար, որտեղ հայի արժանապատվության ու հայրենատեր լինելու վճռականությունն է տիրում.

 

Այս ազգակործան իշխանություններին պաշտպանողները, երբ ամեն անգամ հորջորջում են այս կամ այն թալանչու մասին հիշատակում են անում, իրենք իրենց հարց տվել ե՞ն, թե ասենք, ինչո՞ւ են թալանչիներն ու մարդասպանները ազատության մեջ։ Չորս տարի պատուհասը իշխանություն է, բա ինչու որեւէ մեկը իր թալանի կամ մարդասպան լինելու համար պատասխան չտվեց։ Ինձնից շատ ժամանակին պայքարած չլինեք արդարության ու արդարադատության համար։ 

Այսօրվա արդարադատությունը, որ երկրի պես աղետալի վիճակում է` մեկ մարդու կապրիզների ճնշման ներքո է աշխատում։ Իսկ արդարություն չկա.... 

Պատուհասը մեր երկրի գլխին ինչ աղետ ասես, որ չբերեց։ Այդքան լուսավոր կյանքեր խլեց, երկիրը քանդեց ու նվիրեց թշնամուն, ու շարունակում է թշնամու թելադրանքով շարժվել, որեւէ մեկը, որ ատամներով պաշտպանում է այս ազգակործանին հարցե՞լ է, թե ինչու է թշնամու առաջ կզած, ու սսկված։ Ի՞նչ ունի վախենալու..... թեեւ նիկոլականներին դժվար է ինչ-որ բան բացատրելը, որովհետեւ շատերի մտավոր ունակությունները չեն հերիքում, որպեսզի շատ բան հասկանան, բայց ես էլի նիկոլականներին ու հատկապես մոլորայալներին ուզում եմ մաղթել` դարձի եկեք, ամենավտանգավոր բանը ստով ու կեղծիքով ապրելն է, ու անտարբեր մնալը։ Անտարբեր երկրի ու հայրենիքի նկատմամբ։ Ես թշնամու հետ անգամ թշնամու լեզվով չեմ խոսում։ Այլ պարտադրում եմ իմ լեզուն ու իմ անելիքը։ 

Իսկ ընդդիմությանը մի բան կասեմ։ Այն, որ մեծ թվով ջահելություն ձեզ հավատում է, իրենք իրենց հավատալով ամեն օր հավաքվում են ու միացյալ Հայրենիք ունենալու, վճռական ու հաստատակամ, անկոտրում ու էներգիայով, չփորձեք նրանց կոտրել։ Եթե մի բան սկսում ես պետք է տրամաբանական ու արդյունավետ ավարտ ունենա։ 

Իսկ հակառակի դեպքում, եթե ընդդիմությունը չհաջողի ու վերադառնա գարԱԺ, ուրեմն դրանց էլ նիկոլականների կողքին պետք է դնել ու վրան` մի մեծ քար, որպես մեռած դիակների։ Ես ողջունում եմ ցանկացած պայքար, ընդունում ու ողջունում եմ ցանկացած հայի հայամետ ու արժանապատիվ պահանջի.....` հայրենատեր լինելու գաղափարը...

 

 

 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024