Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 01, 2021

Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց 16:56 - 01/11/2021 Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, ազատ է արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Նա հայտնեց, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել էր հուլիսի 22-ին Երեւանի Ամիրյան փողոցում միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

 

Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/91593

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024