«Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը» դանակահարություն

Արթուր Հայրապետյան Հուլիս 05, 2021

Հուլիսի 3-ին, Բաթումիում դանակահարել են Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին։ Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է:

Այս մասին տեղեկություն են հայտնում Ախալքալաքի բնակիչները: 

Ըստ նրանց՝ Բաթումիում հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,Գոմանցի անչափահասին դանակահարելու համար բերման է ենթարկվել մեկ անձ:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է պաշտոնական տեղեկություն փոխանցել:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024