Ղարաբաղը վտանգի տակ է

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 11, 2021

Հիմա, թե ի՞նչ կարելի է անել Ղարաբաղի կապակցությամբ, ուրիշ բան է։ Եվ այդ «Սպիտակ թղթի» մեջ գրել ենք, թե որն է իրական կարելիությունը։ Ոչ մի դեպքում հրաժարվելու հարց չկա։ Բայց մենք չենք կարող երեւակայել, որ Ղարաբաղը կա հիմա որպես ինքնավար մարզի տարածք եւ Ղարաբաղը վտանգի տակ է, եթե Ալիեւն իր ծրագրին հասնի. որ այնտեղ տարածքային սահմանմամբ հայկական Արցախ չի մնա, այլ հայություն կմնա։ Հիմա դա է հարցը՝ մենք ո՞ր ձեւով կարող ենք փրկել այն, ինչ կարելի է փրկել։

 

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 

Պատասխանը հետեւյալն է. եթե մտածում ենք, որ թուրքը եւ Թուրքիան ի ծնե, իրենց սահմանմամբ իսկ ցեղասպան են, ջարդարար, հետեւանքն այն կլինի, որ մենք, անկախաբար, թե ինչ ենք ասում ու անում, մեր ասելիքը կարեւոր չէ, եւ ստիպված ենք հենվելու ուրիշ պետության պաշտպանության վրա, որը Ռուսաստանն է։ Այսինքն, մենք անկախ չենք կարող լինել։ Եթե այդպիսին է պատմության մեր մեկնաբանությունը, որ Թուրքիան պատրաստ է եւ միշտ ուզում է ջարդել մեզ, թեեւ երեսուն տարի է՝ դա չի եղել:

 

 

 

 

Ժիրայր Լիպարիտյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024