Ղարաբաղում ռուս խաղաղապահներին տեղափոխող բեռնատարը պայթել է ականի վրա

Արթուր Հայրապետյան Ապրիլ 27, 2021

Avia.pro կայքը տեղեկացնում է, որ երեկ Ղարաբաղում ռուս խաղաղապահներին տեղափոխող բեռնատարը պայթել է հակատանկային ականի վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ։

Պայթյունի հետևանքով առնվազն 2 ռուս զինծառայող ծանր վնասվածքներ է ստացել:

Կայքը նշում է, որ ռուսական պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների կողմից պաշտոնական մեկնաբանություններ չկան:

Միջադեպի մասին հաղորդած աղբյուրները չեն տիրապետում այն տեղեկատվությանը, թե հատկապես քանի զինծառայող է գտնվել ռազմական բեռնատարում:

Կիսվել