Խաղաղության դարաշրջանի մեկնարկը

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 12, 2021

Չէ, հիմա քանի որ` «տղերքը զոհվեցին, որ մենք ապրենք», սկսել ենք «ապրել», գիտե՞ք։ Կարեւորը պատերազմի արհավիրքը մոռացության տանք հնարավորինս շուտ, որ շատ հարցեր չառաջանան ու ապրենք մեր համար` անհոգ։ 

Երեկ անկախության տոնն էինք տոնում, հետո` աղջիկ երեխաների, մի քանի անգամ շնչենք ու արտաշնչեք՝ Ամանոր ու Սուրբ Ծնունդ է գալու․․. Թեեւ դրանից առաջ կապիտուլացիայի` նոյեմբերի 9-ը կա։ Ու քանի որ մեր ամեն ինչը «գունագեղ» է, որոշած կլինեք երեւի, թե ի՞նչ գույներով եք նշելու։ Կարեւորը ողբանք ու թուրքին հայհոյենք ու «գունագեղ» խաղաղության դարաշրջան բացենք։ Ինչ թուլեքի «գունագեղ թագավորությունը», ինչ մեր ստորաքարշ ու խեղճ հալը` հալից ընկած։ Մնացյալը` հիշողություն, որ հիշողություն էլ չի մնացել։ 

Միով բանիվ կյանքը հիասքանչ է, կարեւորը` շառից ու փորձանքից հեռու։ Ոսկորի զորությունը.. ու մեկ էլ` ծնկծեծոցին, որ արդեն ազգային նկարագիր է դարձել` կորցնել ու ողբալ։ Հանկարծ հայրենավաճառ սրիկաների քայլող չարիքների դեմն առոնղ չլինի։ Միմիայն խոնարհվել ու մարտնչող տգիտությանը տեղ տալ, որ չարիքի սերմերը պտուղ տան։ 

Ողբամ.....

 

Ապրիլին գերիներ վերադարձնող ինքնաթիռ է եկել Հայաստան գերիների խոշտանգված մարմիններով, որ շատ արագ տարածվեցին, որ դատարկ ինքնաթիռ է եղել։ Ու բոլորս թողեցինք կարեւորն ու դատարկ ինքնաթիռի վրա մունաթ եկանք, ու ինչպես որ հարկն է մեր ցավացող սրտերին դարման անող չեղավ։ Մինչդեռ այդ փաստը իշխանությունը խնամքով թաքցրեց հանրությունից։ Մեկ ամիս հետո խոշտանգված, գլխատված զինվորի դիակը ստացած ծնողը պատմեց իրողությունն ու բոլորս ցավացին ու կրկին սսկվեցինք։ Ու ինչեր դեռ չգիտենք։ Ու քանի որ այլեւս հաղթանակներ չկան, մենք պետք է տոներ ստեղծենք, որ տոնենք, որ չգժվենք։ Դժվար ասածս շատերը հասկանան, շատերը հենց ուղիղ էլ հասկանալու են, որովհետեւ մեկի հացն է` չոր, մյուսի` ադամանդը փոքր, բայց ոչ երբեք հայրենիքը, որ մեր ձեռքից առան ու դարձանք անտեր ու գաղթական։ 

Ողբամ.....

 

Այդպես էլ հայրենասիրության անվան տակ Հայրենիք սիրեցինք, ու մեր տունը քանդեցինք.. սիրեցինք ու բաժակաճառերի ներքո հպարտացանք, հող սիրելով էլ հող նվիրեցինք թշնամուն ու զոհեր տվեցինք։ Նախկին ու ներկա ասելով մնացինք, այն դեպքում, որ մեղավորության չափաբաժինը` արդարացման գործակից։ 

Ու հիմա որոշել ենք չլինել, բայց թե մեր չլինելու դեպքում հողն ինչ արժեք ունի, դա էլ չեք հասկանալու, որովհետեւ որոշել եք վերանալ, որովհետեւ հեշտ է վերանալը, քան տեր լինելը։

Ու մինչեւ հիմա հողը բերանը բացել ու սպասում է.. թարմ հողաթմբեր։ Անթաղ մարմիններ..

Ցավի մեջ կծիկ դարձած որդեկորույս մայրեր։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել